HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հենրիկ Իգիթյանի անունով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ:

Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ Իգիթյանի ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած մեծ ավանդն ու վաստակը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter