HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմելու ջրի վարձակալի նախաորակավորման մրցույթը բացված է

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի (մրցակցային երկխոսության) բացման նիստը:

Ինչպես հայտնի է՝ ներկայումս խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5 մասնագիտացված ընկերություններ' «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ - ները:

Որպես մրցույթի կողմ՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծել է նախաորակավորման մրցույթի գնահատող հանձնաժողով՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի նախագահությամբ:

Այսօր՝ ժամը 10.30-ին, ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը և հանձնաժողովը բացեց հայտերն ու կատարեց ներկայացված փաստաթղթերի գրանցում:

Մրցույթին հայտեր էին ներկայացրել «ՍԱՈՒՐ ՍԱՍ», «Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, Դեկոն ինտերնացիոնալ, ՋիԷմբի Էյջ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ» կոնսորցիումը և «ԱԿԵԱ ՍպԱ» ընկերությունները:

Հանձնաժողովը ստուգեց ներկայացված փաստաթղթերն ու արձանագրեց դրանց ամբողջականությունը:
Բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչներ:

Գնահատող հանձնաժողովի խնդիրն է առաջիկա շաբաթվա ընթացքում կատարել ընկերությունների՝ մրցույթին համապատասխանության գնահատում և հայտողների կազմը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter