HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ շեշտվել է ուսումնական փուլի առաջին շաբաթվա ընթացքում զորամասերում և ստորաբաժանումներում տարվա պատրաստության պլանով անցկացված գործընթացների համալիրը, անդրադարձ է կատարվել զորքերում իրականացված մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումներին ու թերացումներին, զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter