HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեր բանկը Ձեր հեռուստացույցում

Համաձայն Ամերիաբանկի և «Յուքոմի» տարածած հաղորդագրության՝ Հայաստանում կմեկնարկի Ամերիա TV Բանկինգ ծառայությունը: Այս ծառայությունը նորույթ է օնլայն գործարքների իրականացման բնագավառում: 

Ամերիա TV Բանկինգ ծառայությունը հնարավորություն է տալիս նաև դիտել կոմունալ վճարումների պարտքը, ստեղծել և կատարել խմբային կոմունալ վճարումներ, դիտել վճարումների պատմությունը, Ամերիաբանկի տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները, ինչպես նաև դիտել Ամերիաբանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները` ցանկով և քարտեզով:

Բոլոր այն անձինք, ովքեր միաժամանակ հանդիսանում են U!TV-ի ցանկացած փաթեթի բաժանորդ և Ամերիաբանկի հաշվետեր, հեռուստացույցի միջոցով կարող են տեսնել իրենց կոմունալ ծառայության վճարման ենթակա գումարը և ընդամենը հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով կատարել վճարում:

Ծառայության անխափան գործարկումն ապահովելու նպատակով իրականացվել են համակարգի թեստավորման և ինտեգրման աշխատանքներ, որոնց բարեհաջող ավարտից հետո միայն ծառայությունը փուլերով ներդրվում է: Բոլոր այն բաժանորդները, որոնք ցանկություն կունենան այս պահին ծառայությունից օգտվել, կարող են դիմել «Յուքոմ» ընկերությանը, իսկ այն հաճախորդները, որոնք «Յուքոմ» հեռուստատեսության ծառայություններից այսուհետ են օգտվելու, այս ծառայությանը կմիանան ավտոմատ կերպով:

Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց. «Մենք «Յուքոմ» ընկերության հետ մշակել ենք Ամերիա TV բանկինգ ծառայությունը «Ձեր բանկն այնտեղ է, որտեղ Ձեզ հարմար է» կարգախոսի ներքո` ստեղծելով կոմունալ վճարների իրականացման առավել հարմար տարբերակ: «Յուքոմի» հետ մենք արդեն ունեցել ենք աշխատանքային փորձ` արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, և սա արդեն երկրորդ նախագիծն է: Կարծում եմ, որ շարունակ նորարության ձգտող մեր երկու ընկերությունների այս համատեղ նախագիծը լայն արձագանք կստանա հանրության շրջանում»:  

«Յուքոմ» ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանն իր խոսքում նշեց. «Ամերիաբանկի հետ մեր համատեղ նախաձեռնության նպատակներից մեկն է առավելագույնս թեթևացնել մեր բաժանորդների առօրյան՝ ստեղծելով ևս մեկ այլընտրանքային ծառայություն,  որը հնարավորություն կտա շատ արագ և հեշտ կատարել բոլոր վճարումները:  Սա Հայաստանում նախադեպը չունեցող ծառայություն է, և կարծում եմ շատ շուտով TV Բանկինգ ծառայությունը մեր բաժանորդների շրջանում կլինի ամենապահանջվածներից մեկը»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter