HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա ի պաշտպանություն լրագրողների (լուսանկարներ)

Այսօր Ազգային ժողովի դիմաց ցուցարարները լրագրողներն էին։ Ակցիայի նպատակը՝ պատասխանատվության ենթարկել լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած պատգամավոր Մհեր Սեդրակյանին։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Մհեր Սեդրակյանը, տեսնելով իրեն մոտեցող լրագրողներին, ասել էր՝ «Էս ի՞նչ նախիր ա»: Լրագրողները հորդորել էին չվիրավորել իրենց, սակայն պատգամավորը զայրացել էր և հայհոյել լրագրողներին: 

Լրագրողները ակցիային զուգահեռ նաև կազմակերպել էին ստորագրահավաք, որը պետք է փոխանցեին ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով միանալ և դատապարտել պատգամավորի նման պահվածքը։ Ստորագրահավաքին մասնակցում էին ոչ միայն լրագրողներ, այլև հասարակական կազմակերպություն անդամներ և 8 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը, Արամ Մանուկյանը, Թևան Պողոսյանը և Նաիրա Զոհրաբյանը։ Ստորագրահավաքին մասնակցել է 168 հոգի։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց. «Էն երկրի վիճակը երկիր չի, որտեղ լրագրողն աջակցության կարիք ունի։ Պինդ եղեք, և երբեք ուրիշի վրա հույս մի դրեք։ Դարձեք համայնք, եղեք համերաշխ ձեր մասնագիտական առումով, այդ ժամանակ որևէ մեկի մտքով չի անցնի լրագրողին նեղացնել»։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան․ «Լրագրողների իրավունքների հանդեպ մենք ավելի ուշադիր պետք է լինենք։ Լրագրողների հարցերը ոչ միշտ են հաճելի քաղաքական գործիչներին, բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ հաշվով լրագրողները մեզ տալիս են հարցեր, որոնք հետաքրրքում են հանրությանը, իսկ այդ հարցերին պատասխանելը մեր պարտականությունն է»։

Ակցիայի մասնակից, լրագրող Լիլիթ Լալայանի խոսքերով՝ նրանք պատրաստվում են ուրբաթ օրը դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, ինչպես նաև նախատեսում են դիմել դատարան՝ պաշտպանելու լրագրողների ոտնահարված իրավունքները։


Հերմինե Վիրաբյան,

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter