HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում Գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի պլանավորած Հայաստանում իրավունքի գերակայության և արդարադատության ոլորտում իրականացվող օժանդակության ծրագրերի կարիքների գնահատման խմբին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քրեական արդարադատության ոլորտի զարգացումները, ձեռքբերումներն ու խնդիրները: 
Դատախազությունը հայտնում է, որ Է. Բաբայանը կարևորել է համագործակցությունը, փորձի փոխանակումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ քննարկումները, ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից: Գլխավոր դատախազի տեղակալը, հիշեցնելով  ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը, որի ընթացքում երկրի ղեկավարը կարևորել է կուռուպցիայի դեմ շարունակական պայքարը, ընդգծել է, որ այդ առումով չափազանց կարևոր է միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի համալրումը:  
ԱՄՆ պետքարտուղարության գնահատման խմբի անդամներ Ջ. Կուրոդան և Ռ. Մանսուրին պատրաստակամություն են հայտնել աջակցել փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը: Քննարկվել է նաև ՀՀ և ԱՄՆ արդարադատության համակարգի  տարբեր կառույցների հետ համատեղ աշխատանքի, համագործակցության ռազմավարության մշակմանն առնչվող, ինչպես նաև  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter