HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրապիզոնի ժանդարմերիան հետեւել է Հրանդ Տինքին

Պարզվել է, որ Հրանդ Տինքի սպանությունից 4 ամիս առաջ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզությունը հետևել է նրան Ստամբուլում գտնվող իր տան մոտակայքում։

Դատախազության և դատարանի հայտարարություններից հստակ է, որ Տինքի սպանվելու մասին Յասին Հայալի ազգական Ջոշկուն Իղջին 2006թ․ ամռանը տեղեկացրել է Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնին։

«Ալ- Ջազիրա»-ի լրագրող Սելահաթթին Գյունդայը հաղորդում է, որ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության 4 աշխատակից սպանությունից 4 ամիս առաջ՝ 2006թ․ օգոստոսի 8-11-ը, գտնվել են Ստամբուլում։

Տրապիզոնի ժանդարմերիան Ստամբուլում

Տեղեկության համաձայն՝ ուսումնասիրության են առնվել Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցների հեռախոսազրույցները (բջջային հեռախոս)։ Ուսումնասիրության արդունքում հայտնի է դարձել, որ Տրապիզոնի ժանդարմերիայի 4 աշխատակցի բջջային հեռախոսները օգոստոսի 8-11-ի ընթացքում ազդանշան են արձակել Ստամբուլի Բաքըրգյուղից թաղամասից։ 

Այս բացահայտումից հետո ուսումնասիրության է առնվել նաև Հրանդ Տինքին պատկանող բջջային հեռախոսի ձայնագրությունները։ Այս ուսումնասիրությունից հետո հայտնի է դարձել, որ այդ նույն օրերին Հրանդ Տինքի հեռախոսը ազդանշան է արձակել Բաքըրգյուղի նույն հասցեից։ 

Դինքի հեռախոսի ազդանշան արձակած վայրը մոտ է այն տանը, որտեղ Տինք ընտանիքն է բնակվում։ Այս փաստը ներառվել է զեկույցի մեջ։

Ժանդարմերիայի աշխատակիցները՝ սպանության օրը սպանության վայրում

Հեռախոսային ազդանշանների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է նաև այն, որ Տինքի սպանության օրը ժանդարմերիայի 5 ներկայացուցիչ եղել է սպանության վայրում։

Ակօս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter