Վարդենյաց լեռնանցքը բացվել է
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում այսօր, ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է, սակայն Մարտունու կողմից մերկասառույց է:
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելում է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել