HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ռուսո տուրիստո

«Պահպանենք Թռչկանը» նախաձեռնող խմբի մի քանի ակտիվիստներ շաբաթ օրն այցելել են Հրազդան քաղաք, որտեղ երկաթահանքերի հորատման աշխատանքներ են ընթանում: Նրանք փորձել են պարզել՝ ում է պատկանում հանքը շահագործելու իրավունքը, համապատասխան լիցենզիա կա՞ եւ այլն: Սակայն հանդիպել են այնտեղ աշխատող ռուս երկրաբանների անբարյացակամ վերաբերմունքին: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ:

Մարիամ, ի՞նչ զգացիք, երբ ռուս երկրաբանները նախ փորձեցին արգելել տարածքում գտնվել, ապա նաեւ՝ ոստիկան հրավիրեցին:

Դե, մի տեսակ ոնց որ դու քո հողում, քո սարի վրա կանգնած ես, ու օտարը քեզ գալիս, ասում է՝ գիտե՞ս, իրավունք չունես այստեղ կանգնելու, դուրս արի այս տարածքից: Իսկ դու գնացել ես ընդամենը իրենց հարցնելու՝ ախպեր ջան, լիցենզիա ունե՞ս, խնդրում եմ բացատրիր՝ այս ի՞նչ աշխատանք ես այստեղ կատարում: Չնայած այս ամենին՝ մենք առաջնահերթ մեղադրում ենք մեր ներքին թուրքին, այսինքն՝ այն «հայերին», ովքեր տվել են այդ թույլտվությունը: Հետո երկրաբաններից մեկն ասաց՝ ես ոստիկանություն կկանչեմ, դու խանգարում ես ինձ: Երեւի 3 րոպե անց ոստիկանները եկան: Փորձեցին մեզ հրավիրել ոստիկանություն, ասացինք, որ մենք ոչ մի տեղ չենք գնալու, ոչ մի օրենք չենք խախտել: Այդպես բացատրեցինք, ոստիկանն էլ կարծես հասկացավ: Բայց իրականում մե՛նք պետք է կանչեինք ոստիկանություն, որ առանց թույլտվության մեկն եկել է, ինչ-որ աշխատանքներ է իրականացնում:

Իսկ դրանից հետո ձեզ հաջողվե՞ց պարզել՝ նախ թույլտվություն կա, թե չէ, եւ հետո՝ ով է իրականացնում այդ հանքի շահագործումը:

Գիտեք, նախաձեռնող խումբ է արդեն ձեւավորվում, «SOS Հրազդան» է կոչվում, մենք վաղը ուզում ենք հանդիպել ու այդ հարցերը քննարկել, որովհետեւ նոր-նոր է սկսվում այդ խնդիրը:

Իսկ ձեր կարծիքով՝ ի՞նչ վտանգ է ներկայացնում Հրազդանի երկաթահանքերի շահագործումը:

Դե, միայն իմ կարծիքով չէ… Երեւանի խմելու ջրի 40 տոկոսը գալիս է այդտեղից, որտեղ որ իրենք բաց եղանակով շահագործելու են: Արդեն իսկ Հրազդանում ցեմենտի գործարանից շատ մարդիկ տուժել են, շատ ծանր հետեւանքներ կան, ու ընդհանրապես, հրազդանցին դեմ է այդ պրոյեկտին, ու կարեւոր է այստեղ, որ իր կարծիքը հաշվի չեն առել: Մեզ ասացին, որ նաեւ բնակելի թաղամաս է ընդգրկված այդ պրոյեկտի մեջ, որը պետք է ենթադրի բնակչության տեղափոխություն:

Մեկնաբանություններ (1)

SOS
Նեոռուսների վտանգը անխուսափելի է!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter