
Կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը
Սերժ Սարգսյանի հրամանագրով իշխող Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Կրթության և գիտության նախարար է նշանակվել ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը, ով նույն պաշտոնին է նշանակվում չորրորդ անգամ: Հիշեցնենք, որ Մկրտչյանը ԿԳ նախարար է եղել 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել