HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելափակումից դուրս է բերվել վեց մեքենա

Այսօր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը արգելափակումից դուրս է բերել վեց մեքենա: Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների` ժամը 01:55- 07.16 ընկած ժամանակահատվածում նախարարությունը ստացել է  մի քանի ահազանգ մեքենաների արգելափակման վերաբերյալ: 

Ժամը 01.55-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում: Դեպքի վայրում պարզվել է, որ ՎԱԶ-2106 42 ԼՏ 905 պետհամարանիշով ևՎԱԶ-2107 (պ/հ չի հաջողվել պարզել) մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում:

Ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում Օպել մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Դեպքի վայրում պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ում Օպել մակնիշի 29 ՍՏ 143 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ., 4 ուղևոր) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը: Հրշեջ-փրկարարները Օպել մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Փրկարարները վերադարձի ճանապարհին նկատել են մերկասառույցի պատճառով արգելափակված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՕՕ 858 պետհամարանիշով  (վարորդ՝ Ա. Մ., 2 ուղևոր) ավտոմեքենան, որին նույնպես դուրս են բերել արգելափակումից: Հրշեջ-փրկարարները վարորդներին և ուղևորներին (8 հոգի) մոտեցրել են հրշեջ ավտոմեքենային, այնուհետև վերջիններս հարազատների կողմից տեղափոխվել են անվտանգ տարածք:

Ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգեր կոչվող հատվածում, Մերսեդեսմակնիշի 34ՏP059 պ/հ (բեռնատարը) մերկասառույցի պատճառով սահել է ճանապարհի հանդիպակաց գոտի, չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարները՝ ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ, արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (5 ուղևոր):

Ժամը 07.16-ին ահազանգ է ստացվել, որ Ապաչան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տոյոտա մակնիշի 81 QC 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Չ., 1 ուղևոր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter