HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուքմեյքերական գրասենյակում սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Ինչպես տեղեկացրել էինք, 2015 թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով: 

Այս մասին հիշեցնում է ոստիկանությունը` տեղեկացնելով, որ քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր  սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը՝ 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյան:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել միջպետական հետախուզում:

Ոստիկանությունը ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և որոնողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ շարունակել է ծավալուն աշխատանքները հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Եվ ահա ՌԴ համապատասխան ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ փետրվարի 18-ին Կարեն Շահինյանը ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ներկայումս լուծվում է նրան Հայաստան արտահանձնելու հարցը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter