HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականություները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Արարատի մարզի բնակիչ Մակար Անտոնյանից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ  կինը 2015թ. հունիսին հղիացել է և 2016թ. հունվարի 30-ին տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ նույն օրը ծննդաբերել է, սակայն ծնունդ ընդունող բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականություները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինն ստացել է գլխի, ողնաշարի փակ բութ վնասվածք, սուբարախնոիդալ և սուբդուրալ արյունազեղումներ։

Նորածինը տեղափոխվել է «Մուրացան» Բ/Կ, որտեղ հիշյալ վնասվածքների հետևանքով 2016թ. փետրվարի 07-ին մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական  օրենսգրքիի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։

Քրեական գործով նախաքննությունը կշարունակվի ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter