HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՏՄ-ից մեքենա ներկրողները կվճարե՞ն ԱԱՀ, թե՞ ոչ.օրենսդրական առաջարկներ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննարկման է դրել Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման խնդիրը:

«Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ. Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում: Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից»,- ասել է Հ. Աբրահամյանը` ավելացնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ:

«Հարցը քննարկելով ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարգ լրացուցիչ հարց մտցնել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»,- ասել է Հ. Աբրահամյանը:

Ըստ այդմ՝ կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որը համարվել է անհետաձգելի :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter