HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Ստրկամտության պատասխանը

Ապրիլի 24-ին Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի հայերի, ովքեր փորձել են մի բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Չորս անչափահաս հայեր բերման են ենթարկվել ավտոմեքենաների պատուհաններից Հայաստանի դրոշը ծածանելու համար:

«ՉԻ» - Մեր ջերմ ողջույնները Մոսկվայի մեկ միլիոնանոց հայկական համայնքին: Փաստորեն, բողոքի (ճիշտ է' չարտոնված) ակցիային մասնակցել է 20-30 մարդ: Ողջունում ենք նաև մեր «ռազմավարական դաշնակցի» իրավապահներին (նրանք բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկելճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու պատրվակով):

Եվ վերջապես' ջերմ ողջույններ Հայաստանի իշխանություններին: Ընդամենը մեկ ամիս առաջ' Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի օրը, իշխանամետ երիտասարդները Երևանում երթ էին կազմակերպել և ծածանում էին ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դրոշները: Ռուսները, փաստորեն, բարձր են գնահատել մեր այդ «սհաթի օրհնումը»:

Համենայն դեպս' Մոսկվայում հայկական եռագույն ծածանող ոչ մի երիտասարդ չի գնդակահարվել:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Hoyakap hodvats.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter