Կարի ձեռնարկությունը մաքսային արտոնություն կստանա
Կառավարության այսօրվա որոշմամբ թույլատրվել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Հիմնավորման համաձայն՝ «ՎԿՍ Արմենիա»-ն 2007թ.-ից գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխատում է տոլինգային եղանակով՝ արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա՝ կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի տրամադրած հումքով և սարքավորումներով:
Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2013թ. ընկերությունը ձեռք է բերել սեփական տարածք:
«Որոշմամբ ընկերությանն արտոնություն տրամադրելը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման համար: Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշումը կնպաստի թեթև արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- տեղեկացնում է կառավարությունը:
Լուսանկարը` www.a1plus.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել