HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդգես Գասպարիի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում՝ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարիին, լսել նրան: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, Գասպարին հայտնել է, որ իր բողոքը վերաբերում է խցակիցներին և ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք չունի:

Ներկայում, Վարդգես Գասպարիի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում՝ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով:

«Ինչ վերաբերում է նախօրեին Վարդգես Գասպարիի պաշտպանների հայտարարության հիման վրա նշանակված ուսումնասիրություններին, ապա դրանք ընթացքի մեջ են. արդյունքների վերաբերյալ համապատասխան հայտարարություն կտարածվի»,- հայտնում է նախարարությունը:

Ի գիտություն որոշ իրավապաշտպանների՝ նախարարությունը տեղեկացնում ենք նաև, որ   «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարին մինչև 24.02.2016 թ-ի (նախօրեի) ժամը 16:00-ն որևէ բողոք կամ դիմում չէր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ իր նկատմամբ խցակիցների կողմից կիրառված բռնության մասին. փետրվարի 23-ին ներկայացված դիմումը հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին է եղել՝ այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել էր, որից հետո նա դադարեցրել էր հացադուլն ու ջրադուլը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter