HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթեականները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային 14-րդ հավաքի թիմային հաշվարկով գլխավոր մրցանակակիրներին` ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: Կրթօջախի սաներն արդեն երրորդ անգամն են լավագույնը ճանաչվում միջազգային այս մրցույթ-հավաքում: 

Ողջունելով վարժարանի ղեկավարությանն ու շնորհավորելով մոնթեականներին սաներին փայլուն հաղթանակի կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ մրցույթին մասնակցող 42 հավաքականների շարքում լավագույնի կոչմանն արժանանալը վկայում է կրթահամալիրում առկա ուսուցման բարձր որակի և ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետության մասին: Սեյրան Օհանյանը միաժամանակ կարևորել և արժևորել է վարժարանի ղեկավար կազմի և ուսուցչական կոլեկտիվի դերակատարությունը հաղթանակի կռման գործում, նշել է, որ մրցանակային առաջին տեղը արդյունք է նաև նրանց կողմից ցուցաբերած հետևողական և բարեխիղճ աշխատանքի:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ազգային բանակի և մասնավորապես ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող կրթական հաստատության վարկանիշի բարձրացման գործում ներդրած ավանդի համար՝ Սեյրան Օհանյանը մոնթեականներին խրախուսել է արժեքավոր նվերներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter