
Իրադրությունն առաջնագծում լարված է
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Նախարարության հավաստմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վերահսկում են պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել