HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրական կարգավորումներ` հոգեբուժական ծառայությունում

Առողջապահության նախարարությունում այսօր քննարկվել են հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով մինչ այժմ չկարգավորված  ընթացակարգերի կարգավորումը։

ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը ներկայացրել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները, որոնք արդեն ուղարկվել են ՀՀ կառավարություն։ Այդ փոփոխություններով, ըստ ԱՆ-ի, էականորեն հստակեցվում է հոգեբուժական օգնության կազմակերպման գործընթացը, կոնկրետացվում են ինչպես բուժաշխատողների իրավասությունների շրջանակը, այնպես էլ հիվանդների իրավունքների իրացման մեխանիզմները:

«Օրենսդրական փոփոխությունը, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նոր հնարավորություն է ստեղծում ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված խնդիրների կանոնակարգումն օրենսդրական դաշտ բերելու համար»,-ասել է նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը։

Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են նաև փորձագիտական ծառայությունը միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու, համակարգն անհրաժեշտ մասնագետներով ու փորձագետներով ապահովելու և այլ հարցեր։ Մասնագետները բարձրացրել են նաև փորձագիտական ծառայության վճարման մեխանիզմների վերանայման անհրաժեշտության հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter