HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի 90 կմ մայրուղու շինարարությունը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանին: Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ պաշտոնյային շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և կարևորեց համատեղ իրականացվող ծրագրերը: Նախարարը նկատեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի առաջին տրանշի աշխատանքների բարեհաջող ավարտը հետագա գործակցության համար երկուստեք կարևոր նշանակություն ունի:

Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է նաև Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցանկանում է այս ճանապարհի կառուցման համար հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալ նաև տեղական շինարարական կազմակերպություններին: Նախարարը պարզաբանեց, որ նման մեծ ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների ներգրավումը կխթանի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը և հրաշալի հնարավորություն կլինի տեղական ընկերությունների համար, որպեսզի  նման մեծածավալ աշխատանքների փորձ ձեռք բերեն և զարգացնեն իրենց հնարավորությունները:

Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում կան միջազգային չափանիշներին համապատասխանող՝ նյութատեխնիկական բազա և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնակազմ ունեցող ճանապարհաշինական կազմակերպություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին վերաբերող առանցքային կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter