HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 1 մլն դրամի վնաս է հասցվել բնությանը 4 օրվա ընթացքում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22-26.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 1.02մլն դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 429.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար 

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 120.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 391.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

 Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 6 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 6 որոշում: 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 444.0հազ. դրամ:

Մեկնաբանություններ (1)

Քաջազնունի
տեսչությունը կրիայի քայլերովա աշխատում, դրա համար էլ անտառներում խայտառակ վիճակա տիրում, 1,2 սովածներ իրենց բիզնեսը ավելացնելու, համար դիմել են էտ աշխատելաոճին, այսինքն վերացնել բոլոր տեսակի ծառերը, անկախ նրանից առողջա, պետքա, թե ինչա, դա շատ քիչ նշանակություն ունի էտ ոհմակի համար: շնողի անտառներում հբճակատը 2 ժամվա ընթացքոում արձանագրեց մի եղեռն, որ լավ էլ գիտեք ու տեղյակ էք, ձեր իսկ արձագանքը այդ մասով ինչ եղավ տեսչություն կոչված, որ ծիծաղելի թվեր էք արձանագրում: Ինչ ընթացքի մեջա հենց այդ տարածքը և մենակ անտառապետ աշխատանքից ազատելով յարցին լուծում չի տրվում, ովա էտ վնասը վերականգնելու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter