HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Միհրան Քեշիշյանը սույն թվականի նոյեմբերի 14-ին կամովին ներկայացել է նախաքննական մարմնին:

Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի 2-րդ կետով՝ այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, քաղ. Ք.Ա.-ին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ էրեբունու քննչական բաժնում քննվող գործով քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց միջնորդի միջոցով 2011թ. հոկտեմբերին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 12.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Միհրան Քեշիշյանը նախաքննություն իրականացնող մարմնին է ներկայացրել որպես կաշառք ստացած գումարը:  Նա կատարած արարքի համար կալանավորվել է : 

Նախաքննությունը շարունակվում է:

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter