Տարոն Մարգարյանը դատապարտել է ապօրինի ծառահատումները
Ահազանգից հետո ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչություն, Երևան քաղաքի ոստիկանություն և դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդագրությունում ասվում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետամուտ լինել հարցի վերաբերյալ հետագա զարգացումներին՝ նշելով, որ ապօրինի ծառահատումների հարցում քաղաքապետարանի դիրքորոշումը մշտապես եղել ու լինելու է կոշտ:
«Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես, ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ՝ ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ: Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա քայլեր ձեռնարկեք նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ», - ասել է Տարոն Մարգարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել