HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Վայ ձեզ, փարիսեցիներ

Անցյալ շաբաթ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի' 500 ամեաբարձր պաշտոնյաների եկամուտները նախատեսվում է դարձնել ավելի հրապարակային:

«Այս առիթով ունեմ նախաձեռնությունը խորացնող երկու առաջարկ: Նախ' հայտարարագրել ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը: Գաղափարի հեղինակը Վլադիմիր Պուտինն է, ով առաջարկել է դա անել իր կուսակցության այն անդամներին, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իմաստը հետևյալն է. եթե դու ստանում ես 300 հազար դոլարի արժողությամբ ավտոմեքենա' վկայակոչելով հորեղբոր որդու սանիկին, որը բիզնես ունի և քեզ այդ գումարը նվիրել է, դա գուցեև քրեական հետևանքներ չունենա: Բայց զուտ էթիկայի, վարչապետի ասած' «քաղաքական բովանդակության» տեսանկյունից դա, անշուշտ, կարևոր է: Թող բոլորը իմանա, որ Հայաստանում միայն բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներն են, որ առանձնահատուկ տաղանդներ ունեն բիզնեսի ոլորտում:

Երկրորդ. առաջարկում եմ պաշտոնյաների ցուցակում ընդգրկել նաև Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին (եթե նրանք ՀՀ քաղաքացիներ են): Իհարկե, նրանք իրավական առումով պաշտոնյաներ չեն, բայց էթիկայի տեսակետից պետք է որ օրինակ ծառայեն մեզ' շարքային հավատացյալներիս: Մինչդեռ իրենց ցոփ ու շվայտ կյանքով եկեղեցական «նաչալնիկները» ամենևին չեն նպաստում հասարակության մեջ քրիստոնեական արժեքների տարածմանը»,- գրում է թերթի խմբագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter