HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել ավագ հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական գործը

Քաղաքացի Նշան Ա.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես` Նշան Ա.-ն հայտնել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է հայցադիմում` ընդդեմ Արթուր Մ.-ի ու Վրեժ Դ.-ի «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Քաղաքացիական գործի քննության ընթացքում դատարանի կողմից որպես հայցի ապահովման միջոց որոշում է կայացվել Վրեժ Դ.-ի անվամբ հաշվառված նշված ավտոմեքենայի վրա արգելանք դնելու մասին` արգելելով դրա օտարումն ու շահագործումը:

Այնուհետև ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի որոշմամբ` արգելք է դրվել հիշյալ ավտոմեքենայի վրա: Հետագայում, առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության, նույն հարկադիր կատարողի կողմից վերացվել է հիշյալ ավտոմեքենայի վրա կիրառված արգելանքը, որի արդյունքում ավտոմեքենան շահագործվել է այլ անձանց կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter