Պաշտոնի փոփոխություններ ԴԱՀԿ-ում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը այսօր՝ փետրվարի 29-ին, հրամաններ է ստորագրել։ Հրամանների համաձայն՝ աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեղամ Մաթևոսյանը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին։ Էդիկ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին, Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Խորեն Սարուխանյանը նշանակվել է նույն մարզի Բաղրամյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել