HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտե՞ղ է բնակվում Բենիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»-ի դատը հետաձգվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր լսվեց Հայաստանում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, պաշտպանության նախարարի խորհրդական, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն նախնական դատական նիստը բավականին կարճ տեւեց: Պատճառն այն էր, որ հայցվոր կողմը, ի դեմս Բենիկ Հարությունյանի, չի ստացել հայցադիմումի պատասխանը, քանի որ նա հայցում նշված հասցեում (Հրազդան քաղաք) չի բնակվում: Հայցադիմումը հետ է եկել` գրությամբ, որ Հարությունյանը բնակվում է Երեւանում: Այս պատճառով դատավոր Ափինյանը որոշեց հետաձգել «Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված հայցով դատական նիստը` տեղափոխելով այն նոյեմբերի 29-ին ժամը 10.00-ին:

Հիշեցնենք, որ Բենիկ Հարությունյանը դատարան է դիմել «Ժողովուրդ»-ի սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ հոդվածի համար՝ օրաթերթից պահանջելով 2.2 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter