Հակառակորդը սահմանին կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Փետրվարի 29-ին և լույս մարտի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց: Ինպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն, շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել