HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը ներկայացրել է ԿՌԲՀ նորանշանակ պետին

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում անցկացված խորհրդակցությանը և հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ԿՌԲՀ նորանշանակ պետ Սահակ Օհանյանին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն: 

Շնորհակալություն հայտնելով ԿՌԲՀ նախկին պետ Արսեն Մելքոնյանին՝ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցած և ռազմաբժշկական համակարգում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Սահակ Օհանյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ԿՌԲՀ գործունեության արդյունավետության առավել բարձրացմանը, զինված ուժերում հիվանդացության ցուցանիշների նվազմանը, ինչպես նաև ռազմաբժշկական օղակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների խստագույն վերահսկմանը` հատկապես զորակոչի կազմակերպման ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter