HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

54-րդ քաղաքապետն ընդգծել է, որ շարունակելու է ՀՀԿ-ի որդեգրած քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ին՝  ժամը 11:00-ին, տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր: Նիստը վարել է  քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով նիստին ներկա է եղել ավագանու 49 անդամ: Նախքան օրակարգի հարցին անցնելը Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին ներկայացրել է ԿԸՀ նոյեմբերի 12–ին կայացած նիստի որոշումը, համաձայն որի ՀՀԿ համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամ է ընտրվել Գեորգի Գաբրիելյանը:

Արտահերթ ընտրությունների ժամանակ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Երևանի քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Ըստ այդմ, ավագանու «Հայաստանի հանրապետական» խմբակցությունն առաջադրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել և հայտարարել է, որ պաշտպանում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Ներկայացնելով Երևանի քաղաքապետի թեկնածուին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը, համառոտ ներկայացնելով Տարոն Մարգարյանի կենսագրությունը, նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրելու հարցը  քննարկվել և միաձայն ընդունվել է  Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնում և խորհրդում, ինչպես նաև ավագանու ՀՀԿ խմբակցությունում՝ հաշվի առնելով նրա տեղական ինքնակառավարման մարմիններում նրա աշխատանքային փորձը, կառավարման հմտությունները, մարդկային և բարոյական բարձր հատկանիշներն ու մայրաքաղաքի բնակչության շրջանում նրա բարի համբավը:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով վստահության համար ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ շարունակելու է կուսակցության որդեգրած քաղաքականությունն ու, դեռ 2009–ին Երևանի ավագանու ընտրություննրի նախընտրական փուլում երևանցիներին ներկայացված ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը մասնավորապես շեշտել է, որ  թիմային աշխաանքով  անելու է ամենը, որպեսզի ապահովվի Երևանի համաչափ զարգացումն ու երևանցիների հարմարավետ առօրյան: 

Այնուհետ հաշվիչ հանձնաժողովի նախագահը ավագանուն է ներկայացրել ներկայացրել քվեաթերթիկի ձևն ու  քվեարկության կարգը: Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի է ունեցել ունեցավ  քաղաքապետարանի ճեմասրահում` ժամը  12:00-ից մինչև 13:00-ն: Հաշվիչ հանձնաժողովը, ԶԼՄ-ների ու ավագանու անդամների ներկայությամբ, կատարել է քվեաթերթիկների հաշվարկ, որից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ  Սուրեն Ներսիսյանը ավագանուն է ներկայացրել փակ, գաղտնի քվեարկության արդյունքները՝ հրապարակելով արձանագրությունը: Քվեարկության արդյունքում ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի 54–րդ քաղաքապետ է ընտրվել Տարոն Անդրանիկի Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter