HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 00:10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Բ. Թորգոմյանը:

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Բ. Թորգոմյանը վիրահատվել է, որի ընթացքում պարզվել է, որ վերքը թափանցել է որովայնի խոռոչ՝ առանց ներքին օրգանների վնասման:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter