Բաց դիտահոր՝ Ալավերդու «Սայաթ-Նովա» հրապարակում
Ալավերդի քաղաքի «Սայաթ-Նովա» հրապարակում գտնվող բաց մի դիտահոր ամիսներ շարունակ մտահոգություն է դարձել հրապարակին հարող շենքերի բնակիչների համար: Նոյեմբերի 15-ին բնակիչները «Հետքին» դժգոհեցին, որ դիտահորը փակելու մասին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարևելյան մասնաճյուղի Ալավերդու տեղամասին ուղղված իրենց բողոքները արդյունք չեն տվել:
Բնակիչները մասնավորապես անհանգստանում են երեխաների և տարեցների անզգուշաբար դիտահորն ընկնելու վտանգից. «Բանը լինելիս մի անգամ է լինում»,- ասաց թաղամասի մի բնակիչ, ով ջրմուղկոյուղու Ալավերդու աշխատակիցների հետ անախորժություններից խուսափելու համար խնդրեց չհրապարակել իր անունը:
Դժբախտաբար բաց այս դիտահորը իր բոլոր վտանգներով եզակի չէ Ալավերդու թաղամասերում, որոնց կափարիչների տեղադրումը դուրս է մնում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների ուշադրությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել