HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը և Իլ դը Ֆրանս շրջանը կհամագործակցեն

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-28-ը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հրավերով պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում' Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Փարիզի քաղաքապետ, ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի, Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Ժան-Պոլ Հյուշոնի հետ, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Բ.Դելանոեի հետ քննարկվելու են նաև ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի շրջանակներում իրականացվող համագործակցության և ս.թ. հոկտեմբերի 24-27-ը Երևանում կայանալիք կազմակերպության 31-րդ գլխավոր գագաթաժողովի անցկացման հետ հետ կապված հարցեր:

Ապրիլի 26-ին նախատեսվում է ստորագրել Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև համագործակցության մասին համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռնի փոխշահավետ կապեր հաստատել մշակույթի և ֆրանկոֆոնիայի, կայուն զարգացման, զբոսաշրջության և ժառանգության պահպանման, կրթության, տարածքների բարեկարգման և հասարակական տրանսպորտի կազմակերպման ոլորտներում:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ սփյուռքի հայ համայնքի, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter