HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքով

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այլ անձանց կողմից հանրաքվեի թիվ 4/12տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպք: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Մասնավորապես՝ հիշյալ 5 քաղաքացիները նախաքննական մարմնին հայտնել են, որ իրենք 2016 թվականի դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին չեն մասնակցել, ոչ իրենց, ոչ էլ որևէ մեկի փոխարեն քվեարկություն չեն կատարել:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ նշված 5 անձանց անունների դիմաց առկա ստորագրությունները չեն կատարվել հիշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ անդամների կողմից, այլ կատարվել են այլ անձանց կողմից:

Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդհոդվածով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ գլխավորդատախազություն՝ քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:

ՀՔԾ-ն տեղեկացնում է նաև, որ ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 3-ի դրությամբ հարուցվել և քննվել են 36 քրեական գործեր, որոնցից 8-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էդատարան, 13 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 10 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter