HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար`  նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք և տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել:

«Վստահ եղեք, որ Դուք Երևանում թողնում եք ոչ միայն Ձեր գործերը, այլ նաև մարդկանց, ովքեր բարձր են գնահատում ինչպես Ձեր գործունեությունը, այնպես էլ Ձեր մարդկային որակները: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նոր ղեկավարը նույնպիսի ջանադրությամբ և համագործակցության պատրաստակամությամբ կաշխատի՝ ավելի ամրապնդելով Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հարաբերությունները:

Անդրեյ Սորոկինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի, բարեմաղթանքների, ինչպես նաև Երևանում իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի պետական մարմինների կողմից ԵԱՀԿ գրասենյակի նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է, որ վերջին տարիներին իրականացված ծրագրերի շնորհիվ ամուր հիմքեր և լավ նախադրյալներ են ստեղծվել մի շարք ոլորտներում Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հետագա սերտ փոխգործակցության ու նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter