HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ մեկ տարի քննված գործն ընդունվել է վարույթ

2015 թվականի մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում քաղաքացի Ալյոշա Ա.-ն իր վարած «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել և անզգուշությամբ մարմնական վնասվածքներ պատճառել Ռազմիկ Բ.-ին, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն `նշելով, որ  Երևան քաղաքի քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և շուրջ մեկ տարի կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիքննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter