HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցներ պահելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ազատության հրապարակից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվելքաղաքացի Հայկ Հ.-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հայկ Հ.-ի մոտից հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ 5 ամիս կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունըերաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter