HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում խոչընդոտել են Դիտորդական խմբի աշխատանքներին

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հայտարարություն է տարածել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում իր աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«2016թ. մարտի 2-ին ահազանգ ստանալով` Դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը և խմբի անդամ Արայիկ Զալյանը այց են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ը։
Դիտորդական խմբի անդամները մինչ ազատազրկված անձին հանդիպելը դիմել են ՔԿՀ-ի պետին, որպեսզի վերջինս կազմակերպի դատապարտյալի և Դիտորդական խմբի անդամների հանդիպումը:
«Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի պետը հայտնել է, որ Դիտորդական խմբի անդամները իրավունք չունեն հանդիպելու դատապարտյալին, քանի որ նրա վերաբերյալ առկա է սահմանափակում, ծայրահեղ դեպքում կարող ենք հանդիպել նրա հետ քրեակատարողական հիմնարկի ծառայողի ներկայությամբ:
Դիտորդական խմբի անդամները պահանջել են ՔԿՀ-ի պետից ներկայացնել իրավական հիմնավորումներ Դիտորդական խմբի աշխատանքների սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ, սակայն պատշաճ հիմնավորումներ այդպես էլ չեն ներկայացվել:
Դիտորդական խմբի անդամների հանդիպումը ստիպված կազմակերպվել է ՔԿՀ-ի աշխատակցի ներկայությամբ, ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կոպտորեն խախտվել է ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 15-րդ կետը, որի համաձայն՝ «Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ»:
Ելնելով վերոգրյալից Դիտորդական խումբը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ մարտի 2-ին «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում դիտորդական խմբի անդամներին ազատազրկված անձի հետ հանդիպումը խոչընդոտելու հիմքով հարուցել ծառայողական քննություն և իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության:
Դիտորդական Խումբը բացասական է գնահատում Խմբի աշխատանքներին խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ և դատապարտում «Երևան-Կենտրոն» ՔԿ-ի կողմից դրսևորած մոտեցումը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter