Կենտրոնական բանկը ներկայացրել է փետրվարի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները
Կենտրոնական բանկը ներկայացրել է 2016թ-ի փետրվարի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,608,861 դոլար 490,18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,628,102 ԱՄՆ դոլար 491,87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 8,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 490,65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,478,247
EUR 532,29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,721,879 EUR 536,59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 888,718,883 ՌԴ ռուբլի 6,54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 487,903,250 ՌԴ ռուբլի 6,68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46,3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73,4 մլն ԱՄՆ դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել