Փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Կարեն Սուրիկի Ավետիսյանին կրկնվող տվյալներով անձնագրավորելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարեն Ավետիսյանը՝ ծնված 14.05.1977թ., 1993 թ. դեկտեմբերի 10-ին Անիի անձնագրային ծառայության կողմից առաջին անգամ փաստաթղթավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրով, ինչի հիման վրա 2001թ. նոյեմբերի 29-ին նույն անձնագրային ծառայությունից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու հիմքով` 2006թ. նոյեմբերի 22-ին փոխանակվել է նոր անձնագրով: Հիշյալ երեք անձնագրերում՝ որպես Կարեն Ավետիսյանի հաշվառման հասցե նշվել է՝ ք. Մարալիկ, Մադաթյան փողոց, 21 շենք, 7 բնակարան:
Միաժամանակ պարզվել է, որ Կարեն Ավետիսյանը 1995թ. մայիսի 3-ին Անիի անձնագրային ծառայության կողմից փաստաթղթավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի մեկ այլ անձնագրով ևս: Նշված անձնագրի հիման վրա էլ 1995թ. հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Կարեն Ավետիսյանին տրվել է ՀՀ քաղաքացու մեկ այլ անձնագիր, որտեղ Կարեն Ավետիսյանի հաշվառման հասցե նշվել է «Մադաթյան փողոց, 21Ա շենք», իսկ ծննդյան տարեթիվը՝ 14.05.1978թ.:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Մարալիկ քաղաքում «Մադաթյան փողոց, 21Ա շենք» հասցե գոյություն չունի, իսկ 14.05.1978թ. ծնված Կարեն Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Անիի բաժնում ծննդյան ակտային գրանցում չի հայտնաբերվել և վերջինիս ծննդյան վկայական չի տրամադրվել:
Դեպքի առթիվ 2015թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունըերաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել