HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոկա-Կոլա»-ն դիմել է դատարան՝ բողոքարկելու ՏՄՊՊՀ որոշումը

Փետրվարի 26-ին նտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց «ԿոկաԿոլա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները եւ գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառեց  50 միլիոն դրամ տուգանք: Վարչական վարույթը հարուցվել էր «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքի հիման վրա: «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն մեղադրվում էր գերիշխող դիրքի չարաշահման համար: 

Այսօր «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող որոշման կապակցությամբ։

«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, Ընկերությունը գտնվում է ՀՀ  30 ամենախոշոր հարկատուների ցանկում:           

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ:

Մեր ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter