HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Իշխան Ա.-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս՝ հսկիչ-անցագրային կետի զննման սենյակում քրեակատարողական վարչության ծառայողները վիճաբանել են դատապարտյալի հետ, որի ընթացքում բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ քրեակատարողական վարչության հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter