HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն պղնձամոլիբդենային գործարանում (լրացված)

Մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում և մոտակա բարձրավոլտ էլ. ենթակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել` 07.09-ին: 300 քմ տարածքում այրվել են 10 կոմպրեսատորային շարժիչներ, 8 էլեկտրական կառավարման վահանակ և հաստոցի միացման համակարգը` խողովակաշարերով և հաղորդալարերով (100 գմ): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter