
Արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել
Մարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն Բրյուսել։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը:
Խորհրդի նիստին կնախորդի նախարարներ Նալբանդյանի և Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել