HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. ամբաստանյալները հայտնել են իրենց նկատմամբ գործադրված բռնությունների մասին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված և մեղադրական եզրակացության կազմմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործով ամբաստանյալներ Դավիթ Դ.-ն, Արգեն Բ.-ն և Աշոտ Հ.-ն հայտնել են հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ ամբաստանյալներ Դավիթ Դ.-ն, Արգեն Բ.-ն և Աշոտ Հ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ գողություններ կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժին բերման ենթարկվելուց հետո, նույն բաժնի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցները սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո հարկադրել են Դավիթ Դ.-ին ու Աշոտ Հ.-ին խոստովանել իրենց կողմից իրականում չկատարված մի շարք հանցագործություններ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ հիշյալ ծառայողները կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter