HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16 խորքային հորի չափաբերման և կապարակնքման աշխատանքների արդյունքում պակասեցվել է 510 լ/վրկ ծավալի ջուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված 16 խորքային հորի չափաբերման և կապարակնքման աշխատանքների արդյունքում պակասեցվել է 510 լ/վրկ ծավալի ջուր: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն: 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.02-04.03.2016 թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 900.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 265,0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 197 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում թվով 10 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 300 լ/վրկ ծավալի ջուր: ՀՀ Արարատի մարզում 91 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման արդյունքում չափաբերվել են 6 խորքային հորեր, ինչի արդյունքում պակասեցվել է 210 լ/վրկ ծավալի ջուր:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200,0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 138.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Անտառների և կենսաբազմազանույան վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 9 խախտումների արդյունքում առգրավվել է 40,0 կգ /88 հատ/ սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տիրազուրկ 2 ձկնորսական ցանց:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 660,0 հազ. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter