HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2016 թ. հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է 165 մլն դոլար

Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, 2015 թ.-ին ՀՀ ֆիզիկական անձանց՝ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարները կազմել են 1,623.6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 2,123.6 մլն դոլարի դիմաց (նվազում 23,5 %-ով):

Ընդ որում, այդ ստացված գումարների 46,3 %-ը կազմել են ռուսական ռուբլով փոխանցումները՝ 2015 թ.-ին կազմելով 45,7 մլրդ ռուբլի, որը նախորդ տարվա 43,3 մլրդ ռուբլու նկատմամբ աճել է 5,7 %-ով:

Ազգային արժույթով արտահայտված՝ 2015 թ.-ին ստացված գումարները կազմել են 776,3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 881,9 մլրդ դրամի դիմաց, որը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ներհոսքի վերը նշված 23.5 % անկման համեմատ ավելի փոքր՝ 12 % նվազում:

2016 թ.-ի հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է 165 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159,7 մլն դոլարի դիմաց: Դրամային արտահայտությամբ ստացված գումարները կազմել են 81 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 76,2 մլրդ դրամի դիմաց (6,3 % աճ):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter