HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միհրան Պողոսյանը հանդիպում է ունեցել Անգլիայի Բարձր Դատարանի Հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահի հետ

ԴԱՀԿ ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Միհրան Պողոսյանը Բիրմինգեմում հանդիպում է ունեցել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների  աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և Անգլիայի Բարձր Դատարանի նախագահի կողմից երկկողմանի աշխատանքային այցերի կազմակերպման համաձայնություն է ձեռք բերվել՝ առավել մանրամասն ուսումնասիրելու պարտապանի իրավունքների երաշխիքների ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգերը երկու երկրներում:

Հիշեցնենք, որ Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-10-ը աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter