HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողբերգական ավտովթար Արարատում. 3 անձ մահացել է, 2-ը տեղափոխվել են հիվանդանոց

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՊՆ թիվ N  զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:

Վթարի պահին ավտոմեքենայում գտնվել է 5 անձ, որոնցից 3-ը՝ եղբայրներ։ Ավտովթարի հետևանքով վարորդը՝  Կարեն Կարապետյանը, ուղևորներ Վահան Ղուկասյանը, եղբայրներից մեկը՝ Ռուսլան  Հարությունյանը մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ եղբայրներ Ռոման և Արկադի Հարությունյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Կատարվել է  դեպքի վայրի զննություն. վթարի ենթարկված «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է ավտոճանապարհին հարակից ձորում՝ ճանապարհից շուրջ 250 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ վնասված և դեֆորմացված վիճակում:

Նախաքննությամբ պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը և բոլոր ուղևորները հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ «Օպել-Վեկտրա»-մ գլորվել է ձորը և կա 3 զոհ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter